17:25 | 15.09.16 | Նորություններ | 16839

Beeline–ում մեկնարկել է iPhone-ի վաճառքը

Beeline–ի գրասենյակներում մեկնարկել է iPhone 6S վաճառքը։

«Սմարթֆոնի արժեքը կազմում է 369 000 դրամ։ Հատուկ առաջարկի շրջանակում սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ  2500+»  սակագնային փաթեթին եւ 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաեւ բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 399 000 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

«Մենք պարբերաբար հետադարձ կապ ենք հաստատում մեր բաժանորդների հետ եւ արձագանքներում հաճախակի հանդիպում ենք առաջարկների, որպեսզի Beeline–ը սկսի Apple սմարթֆոնների վաճառքը։ Մենք միշտ ձգտում ենք մոտ լինել մեր բաժանորդներին՝ առաջարկելով նրանց պարզ եւ հարմար ծառայություններ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում արդեն վաճառվում է iPhone 6S սմարթֆոնը եւ ընկերությունը նախատեսում է հետագայում առաջարկել iPhone 7 նոր մոդելը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: