11:28 | 13.09.16 | Նորություններ | 17689

Մեկնարկել է Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը

Beeline-ում մեկնարկել է նոր Beeline Pro 4 սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում։

Ակցիայի շրջանակում Beeline Pro 4 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով  բաժանորդագրություն «Սմարթ  Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին եւ 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում:

«Անցած շաբաթ Beeline–ը հայտարարեց 4G/LTE նոր բջջային ցանցի գործարկման մասին Երեւանում: Նոր ցանցը հատկանշանական է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտվելու շատ բարձր արագությամբ բջջային ինտերնետից, որը հասնում է մինչեւ 60 Մբ/վրկ արագության։ Սակայն սմարթֆոնների միջազգային շուկայում իրավիճակն այնպիսին է, որ 4G ցանցն ապահովող հեռախոսների արժեքը բավականին թանկ է։ Որպեսզի լուծենք այս խնդիրը ընկերությունն առաջարկում է իր սեփական լուծումը՝ նոր 4G սմարթֆոն Beeline Pro 4, որն տարբերվում է ցածր գնով եւ հնարավորություն է տալիս հաճախորդին լիովին զգալ մեր չորրորդ սերնդի ցանցի առավելությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: