15:24 | 08.09.16 | Նորություններ | 16208
Beeline-ը պարգեւատրել է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին:
Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հիմնական հաղթողները եւ մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 446 օգտատեր, իսկ քվեարկությանը`28 700։
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն առաջին հորիզոնականը զբաղեցրած Անի Սեթյանին հանձնել է գլխավոր մրցանակը` iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած Հայկ Չոմոյանին` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած Հասմիկ Չանախչյանին` Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց:
Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքի հեղինակ Նարինե Սարգսյանը եւս ստացել է Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացել են Beeline Smart հեռախոսներ:
«Ի սրտե շնորհավորում եմ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի բոլոր հաղթողներին: Այս մրցույթն իսկապես աննախադեպ էր մեզ համար թե մասնակիցների թվով, եւ թե ներկայացված հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանքներով, որոնք մեզ նույնպես ստիպեցին նորովի նայել «Neo» ծառայությանը: Մրցույթը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մենք արժեքավոր եւ հետաքրքիր նվերներ ենք պատրաստել նաեւ հոկտեմբերին կայանալիք խաղարկության համար, որին կարող են մասնակցել մրցույթի եւ քվեարկության բոլոր մասնակիցները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին եւ մաղթում հաջողություն առաջիկա խաղարկությանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։