16:18 | 07.09.16 | Նորություններ | 17247

Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով

Այսօր Dasaran կրթական ծրագրի գրասենյակ է այցելել Սենեգալի ազգային կրթության նախարարության գլխավոր քարտուղար (նախարարի 1-ին տեղակալ) Ուսման Սոուն:

Dasaran-ից տեղեկացրել են, որ վերջինիս այցելության գլխավոր շարժառիթը Սենեգալի ազգային կրթության նախարարության ցուցաբերած հետաքրքրությունն էր Dasaran կրթական մոդելի նկատմամբ:

Ուսման Սոուին ներկայացվել է Dasaran-ի 7-ամյա գործունեությունը, ընթացիկ եւ առաջիկա անելիքները, մշակած էլեկտրոնային մասնագիտացված հարթակն ու գործիքները, մասնավորապես՝ դպրոցների կառավարման եւ վիճակագրական վերլուծության համակարգերը:

Սենեգալցի պատշոնյան խոսել է Սենեգալի կրթական ոլորտն արդիականացնելու, տեղեկատավական տեխնոլոգիաներով հագեցնելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտին Ուսման Սոուն խոստացել է Սենեգալ վերադառնալուն պես հանդիպման արդյունքները ներկայացնել նախարարին եւ քննարկել Dasaran կրթական ծրագիրը Սենեգալում ներդնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը: