15:52 | 29.08.16 | Նորություններ | 14598
Ucom ընկերությունն իր շարժական ինտերնետի բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել U!Fi E5573Bs-320 մոդեմը նոր` U!Fi 3500 մարզային սակագնային պլանի հետ:
Նոր մոդեմը հնարավոր է ձեռք բերել 5000 դրամով U!Fi 3500-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում եւ ամեն ամիս ստանալ 5ԳԲ գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից մինչեւ 512 Մբ/վ արագությամբ: 12 ամսով բաժանորդագրության դեպքում սարքը նույնպես կարելի է ձեռք բերել 5000 դրամով՝ ամեն ամիս վճարելով 4500 դրամ, որի դիմաց բաժանորդները կստանան հավելյալ 1 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ:
Այս նոր մոդեմի միջոցով բաժանորդները կօգտվեն գերարագ ինտերնետից ավելի մեծ արագությամբ եւ կստեղծեն իրենց անձնական Wi-Fi տարածքը Ucom-ի շարժական ծածկույթում ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ:
Նոր U!Fi- ը հնարավորություն կտա ինտերնետին միաժամանակ միացնել մինչեւ 10 սարքավորում՝ պլանշետներ, սմարթֆոններ ու դյուրակիր համակարգիչներ Wi-Fi-ի և 1 ստացիոնար համակարգիչ՝ USB լարի միջոցով:
U!Fi-ը հնարավոր կլինի օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար եւ բարդ տեղադրման գործընթաց:
«Այս մոդեմն օժտված է խելացի առանձնահատկությամբ: Երբ օգտագործում եք այն Wi-Fi-ի հասանելիությամբ վայրերում, օրինակ՝ օդանավակայաններում, սրճարաններում, հյուրանոցներում, կամ էլ՝ Ձեր տանը, այն ավտոմատ կերպով միանում է Wi-Fi ցանցին եւ այդպիսով թույլ է տալիս խնայել LTE/3G ցանցերով նախատեսված գերարագ ինտերնետի գիգաբայթերը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։