12:41 | 29.08.16 | Նորություններ | 12868

Ucom-ը «Պահենք երեխաներին ընտանիքում»-ի շրջանակում աջակցել է եւս մեկ ընտանիքի

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս եւս մեկ ընտանիքի աջակցել են կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում:

Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երեք զավակների ծնողներ Հարությունի եւ Մարիամի ընտանիքին:

«Այս ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է այն, որ Յուքոմի յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի մասնակցելու բարեգործությանը եւ գործնական աջակցություն ցուցաբերելու ծայրահեղ աղքատության մեջ հայտնված այն ընտանիքներին, որոնց երեխաներն ստիպված են մեծանալ պետական հաստատություններում: Յուրաքանչյուր ամսվա հանգանակությունները թույլ են տալիս ծնողների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել ու երեխաների կյանքում շոշափելի փոփոխություններ արձանագրել»,- ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը: