12:15 | 26.08.16 | Նորություններ | 9819

«Փարոս» երգչախումբն արժանացել է մեդալների

«Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ներկայացրել է Հայաստանը Սոչիում կայացած Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերին:
 
Մրցույթին ներկայացված էր 35 երկիր, իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20 000-ը:

«Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի երկու արծաթե մեդալների «Հոգեւոր երաժշտություն a capella» եւ «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։