15:45 | 16.08.16 | Նորություններ | 7869
Beeline-ն անցկացնում է ակցիա «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար, որի շրջանակում մինչեւ հոկտեմբերի 31-ը ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 1000 դրամ ամսավճարի դիմաց 30 օրվա ընթացքում կատարել զանգեր դեպի ՌԴ բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր 20 դրամ/րոպե սակագնով:
«Ռուսաստանյան» ծառայությունը մեծ տարածում ունի մեր հաճախորդների շրջանում, եւ օրինաչափ է, որ մենք ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ այն բարելավելու ուղղությամբ: Ամենատարածված առաջարկը վերաբերում էր բաժանորդներին դեպի Ռուսաստանի բոլոր համարներ զանգելու հնարավորություն ընձեռելուն: Ձգտելով ծառայություններն առավելագույնս հասկանալի եւ պարզ դարձնել` Beeline-ն իր բոլոր բաժանորդներին նման հնարավորություն է ընձեռում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվեկշռին բավականաչափ գումար լինելու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի եւս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը` հավաքելով *0051# հրահանգը։
Հիշեցնենք, որ նախքան ակցիայի մեկնարկը «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն էր ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր միայն դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: