13:29 | 15.08.16 | Նորություններ | 2041

Google-ը Android-ին փոխարինող օպերացիոն համակարգ է մշակում

Google ընկերությունը սկսել է նոր օպերացիոն համակարգի մշակման աշխատանքները, որն ապագայում հնարավոր է փոխարինի Android եւ Chrome համակարգերին:

The Next Web-ի փոխանցմամբ, թեեւ Google-ը դեռ պաշտոնապես չի հայտարարել աշխատանքների մեկնարկի մասին, սակայն ծրագրավորողների համար նախատեսված GitHub հարթակում արդեն իսկ հրապարակված են առաջին մանրամասները:

Համակարգը կոչվում է Fuchsia եւ կաշխատի ոչ թե Linux-ի, այլ Magenta-ի հիմքի վրա:  Magenta-ն iOS օպերացիոն համակարգի բաց կոդով կլոնն է. այն մշակողները փորձել են վերարտադրել Apple-ի ստեղծած օպերացիոն համակարգը՝ հնարավորության դեպքում փոխարինելով iOS-ի կոմպոնենտները բաց կոդով այլընտրանքներով:

Ներկայում Android օպերացիոն համակարգի ներկայությունը տարբեր երկրների շուկաներում տատանվում է 60-80%-ի սահմաններում՝ այն դարձնելով աշխարհի ամենատարածված մոբայլ օպերացիոն համակարգը: