12:06 | 15.08.16 | Նորություններ | 1954

Վարչապետն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Լոռու մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 222 մլն դրամ:

Այցի ընթացքում վարչապետը կարեւորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը եւ նշել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ՏՏ ոլորտը, քանի որ այն ՀՀ-ում ունի զարգացման մեծ ներուժ:

Կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ: Նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ դրանց Վանաձորի մասնաճյուղերում:

Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), ինչպես նաեւ համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: