13:12 | 22.07.16 | Նորություններ | 6824

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Եվրոպայում ռոումինգի նոր սակագներ է սահմանել

Մինչեւ 2016թ. հոկտեմբերի 31-ը եվրոպական տասը երկրում՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում, Չեխիայում եւ Ֆրանսիայում ռոումինգում մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն 55 դրամ/րոպե:

Իսկ Գերմանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Չեխիայի, Պորտուգալիայի եւ Ռումինիայի՝ «Vodafone», ինչպես նաեւ Իտալիայի «TI» բջջային օպերատորների ցանցերում ռոումինգում ինտերնետի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն 35 դրամ/ՄԲ:

Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ /10 ԿԲ սակագինը:

«Եվրոպական մի շարք երկրներում ձայնային, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ռոումինգի ծառայությունների համար համապատասխանաբար միեւնույն սակագների սահմանումը գրավիչ առաջարկ է բաժանորդների համար: Ընտրվել են այն երկրները, ուր մեր հայրենակիցներն առավել հաճախ են այցելում հանգստի եւ գործնական նպատակներով: Առաջարկի շահավետությունը պայմանավորված է ոչ միայն զգալիորեն նվազեցված սակագներով՝ մուտքային զանգերի, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի եւ ինտերնետի 1 ՄԲ-ի համար, այլեւ համապատասխան երկրներից մի քանիսն այցելող բաժանորդների համար միեւնույն սակագնից օգտվելու հարմարավետությամբ: Աշխարհով մեկ մեծ թվով ռոումինգ գործընկերների առկայության շնորհիվ՝ մենք ապահովում ենք հաղորդակցման միջոցների հասանելիություն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ինչի մասին է վկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռումինգ ծառայությունները նախընտրող հավատարիմ բաժանորդների զգալի քանակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: