16:51 | 21.07.16 | Նորություններ | 5563
Ucom ընկերությունն այսօր հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանում որևէ կերպով չի խոչընդոտում շարժական ինտերնետի հասանելիությունը:
«Հարգելի բաժանորդներ, Էրեբունի վարչական շրջանում վերջին զարգացումներին զուգընթաց, մի քանի օր շարունակ մեր ընկերությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ այդ տարածքում խնդիրներ կան շարժական ինտերնետ-կապի հասանելիության հետ։ Տեխնիկական զննման արդյունքում պարզվել է, որ Ucom ընկերությունը որևէ կերպով չի խոչընդոտում շարժական ինտերնետի հասանելիությունը, և չի բացառում, որ խնդիրն առաջացել է կողմնակի սարքավորումների գործարկման հետևանքով։ Մենք քայլեր ենք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար և տեղյակ կպահենք զարգացումների մասին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: