14:13 | 18.07.16 | Նորություններ | 5810
Ավարտվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնը նշանավորվել է հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») եւ Իննա Սահակյանը («Ավրորայի արեւածագը») պարգեւատրվել են համապատասխանաբար՝ 7500 եւ 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:
«Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների եւ վերլուծությունների ազատության մեջ՝ մինչեւ նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու եւ ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար»,- ասել է փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: