13:15 | 06.07.16 | Նորություններ | 4013

Ավարտվել է «Ռոստելոկոմ»-ի 2-րդ դասընթացը միջին տարիքի ուսանողների համար

Հուլիսի 1-ին ավարտվել է միջին տարիքի քաղաքացիների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը, որն անցկացվում էր Հայաստանում իրականացվող «Азбука Интернета» նախագծի շրջանակում։

Միջին եւ բարձր տարիքի ուսանողների համար նախատեսված երկրորդ դասընթացի տեւողությունը 12 դասաժամ էր, խմբում ընդգրկված էր 60-75 տարեկան տասնվեց մասնակից, որոնք ավարտին ստացել են նաեւ հավաստագրեր։

««Ռոստելեկոմ»-ը շատ է կարեւորում այս նախագծի իրականացումը Հայաստանում, եւ առաջիկայում դասընթացները կշարունակվեն՝ հաշվի առնելով գրանցվողների ակտիվությունը։ Կարող ենք փաստել, որ նախագիծը կայացել է եւ շնորհիվ ստացած գիտելիքների՝ մասնակից տարեց ուսանողները հետագայում նորանոր հաջողություններ են գրանցում»,- նշել է հայաստանյան «Ռոստելեկոմի» հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։