11:01 | 04.07.16 | Նորություններ | 3714

Dasaran-ն ընդունել է ՌԴ կրթական ոլորտի ներկայացուցիչներին

Հուլիսի 4-ին Dasaran կրթական ծրագրի անձնակազմը հյուրընկալել է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին կրթական ոլորտի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ, մի շարք համալսարանների դասախոսներ եւ աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է ծրագրի գործունեության նախկին եւ ընթացիկ փուլերը, առաքելությունն ու նպատակները, էլեկտրոնային գործիքները, ինչպես նաեւ զարգացման տեսլականը:

Կրթական ոլորտին առնչվող ելույթներով հանդես են եկել նաեւ Կրթության ազգային ինստիտուտի հասարակագիտության գծով պատասխանատու Կարինե Հարությունյանը եւ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի աշխատակից Էլինա Մկրտումյանը: