10:07 | 04.07.16 | Նորություններ | 3574
Facebook-ը փորձարկում է արհեստական բանականության հիման վրա մշակված նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս գրառումներն ավտոմատ թարգմանել մի շարք լեզուներով:
Այս մասին հաղորդում է Mashable-ը:
Դեռեւս միայն համակարգչային տարբերակով հասանելի գործառույթի միջոցով հնարավոր է ընտրել մի քանի լեզու՝ գրառում կատարելու պահին: Ձեր ասածն ավտոմատ կթարգմանվի այդ լեզուներով, իսկ ձեր ընկերները կտեսնեն գրառումն իրենց նախընտրած լեզվով:
Լեզուների ցանկը կարելի է ընտրել Settings բաժնի «Լեզուներ» ենթաբաժնում:
Սեղմել նկարի վրա՝ մեծացնելու համար
Հիշեցնենք, որ տարեսկզբին ավտոմատ թարգմանության գործառույթը հասանելի էր դարձել էջեր ունեցողների համար:
Facebook-ի օգտատերերի կեսը չի խոսում անգլերեն, հետեւաբար՝ բովանդակության թարգմանությունը սոցցանցի համար չափազանց կարեւոր է:
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին Instagram-ը եւս կառաջարկի գրառումները թարգմանելու գործառույթ: