10:50 | 29.06.16 | Նորություններ | 9309

Beeline-ը գործարկել է նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը

Beeline-ը հայտարարում է «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթի գործարկման մասին: Ծառայությունների փաթեթը ներառում է բջջային կապ, SMS-հաղորդագություն, ինչպես նաեւ ինտերնետ՝ տանը եւ բջջայինին։

Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը ներառում է անսահմանափակ ելքային զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաեւ մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ բաժանորդի հասցեում։ Ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը կազմում է 5990 դրամ է: Ծառայության առաջին ամիսը տրամադրվում է անվճար։

«Կապի ծառայությունները դարձնելով էլ ավելի պարզ եւ հարմար, Beeline-ը կատարելագործում է գործող փաթեթային առաջարկները, փորձում է տալ բաժանորդին ամեն ինչ եւ միանգամից, ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Մենք ստեղծել ենք ՀՀ հեռահաղորդակցության շուկայում նմանը չունեցող յուրահատուկ փաթեթային առաջարկ։ Առաջին անգամ բաժանորդի ֆիքսված ինտերնետի արագությունը չի սահմանափակվի։ Մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը եւ իրենց բջջային հեռախոսներին, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ եւ շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու  համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդը ստանալով իր բջջային հեռախոսին, հնարավորություն է ունենում վճարել կապի բոլոր ծառայությունների դիմաց՝ լիցքավորելով միայն բջջային հեռախոսահամարը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: