13:06 | 27.06.16 | Նորություններ | 4870

«Ռոստելեկոմ»-ի մասնագետները կիսվել են իրենց փորձով «Հարթակ» փառատոնի շրջանակում

«Ռոստելեկոմի» մասնագետները հունիսի 25-26-ը կայացած «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակում մասնակիցների հետ կիսվել են իրենց փորձով եւ հմտություններով։

Մասնավորապես, նրանք հանդես են եկել «Արվեստ եւ տեխնոլոգիա» բաժնում՝ ներկայացնելով երկու սեմինար-քննարկում (workshop) «Ինտերնետը եւ մենք․ անվտանգ ինտերնետ հասանելիություն» եւ «Ինչպես պատրաստել կայք սեփական ձեռքերով»։

Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացել են, թե ինչպես են խոշոր ինտերնետ պրովայդերներն ապահովում անվտանգությունն իրենց բաժանորդների համար, իսկ «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Արմեն Գնունին մանրամասնել է ցանկացած վայրում ինտերնետից անվտանգ օգտվելու հիմնական կանոնները։

«Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետներից Վլադիսլավ Գորոխովն էլ քայլ առ քայլ ներկայացրել է կայքը կամ բլոգը ձեւավորելու ամբողջ գործընթացը եւ պատասխանեց հարցերին։

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը Երեւանում անցկացվում է երկրորդ անգամ: