08:34 | 27.06.16 | Նորություններ | 4146
Ucom ընկերությունը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» ամբողջ մրցաշարի Հայաստանում կաբելային հեռարձակմամբ ցուցադրման բացառիկ իրավունքը:
Ընկերությունում նշել են, որ մրցաշարի մեկնարկային հատվածը՝ համաանգլիական ակումբի՝ Ուիմբլդոնի խաղերը հնարավոր է վայելել Eurosport ալիքների եթերում հունիսի 27-ից հուլիսի 10-ը:
«Ուիմբլդոնը, ինչպես միշտ, ներկայանում է նրբագեղության մի աշխարհի տեսքով, ուր իշխում են նրբաճաշակությունն ու ոճը, գերիշխում են սառնասրտությունը, ինքնատիրապետումը եւ տոկունությունը: Մեր բաժանորդները անգլիական լավագույն ավանդույթներով համեմված տեսարժան թենիսի ականատեսը կդառնան»,- ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Այս ընթացքում Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու ընկերության ֆեյսբուքյան էջի վիկտորինային, որի հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով եւ նվեր կստանա Eurosport ալիքի կողմից: