12:55 | 08.06.16 | Նորություններ | 4918

    Beeline համագործակցում է EasyPay ընկերության հետ

    Beeline-ը տեղեկացնում է EasyPay վճարման տերմինալների միջոցով ծառայություններին միանալու նոր հնարավորության գործարկման մասին:

    Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տերմինալի գլխավոր մենյու բաժնում ընտրել Beeline բաժինը, մուտքագրել հեռախոսահամարը, որի համար միացվելու է ծառայությունը, ընտրել ծառայությունը եւ հետեւել համակարգի ցուցումներին:

    «Հարմարությունը եւ պարզությունը Beeline-ի համար շատ կարեւոր են: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ ոչ միայն մեր ուժերով, այլ նաեւ համագործակցելով այլ ընկերությունների հետ: Մեզ համար հաճելի է, որ այժմ կարող ենք հաճախորդներին առաջարկել միանալ մեր ծառայություններին EasyPay տերմինալների միջոցով ամբողջ Հայաստանի տարածքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: