09:31 | 08.06.16 | Նորություններ | 1462

Կոլբա լաբը հայտարարել է առողջապահական խնդիրների ՏՏ գաղափարների մրցույթ

Կոլբա լաբը հայտարարել է առողջապահության ոլորտում առկա խնդիրներին արձագանքող տեխնոլոգիական լուծումների գաղափարների մրցույթ:

Լավագույն գաղափարները հուլիսին կմասնակցեն եռօրյա Սոցիալական նորարարության ճամբարին:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Գրանցվել կարելի է այստեղ:

Ճամբարի ընթացքում տարբեր մասնագիտություններ ու հմտություններ ունեցող մասնակիցները կաշխատեն միասին՝ մշակելու առողջապահության ոլորտում առկա խնդիրներին արձագանքող տեխնոլոգիական լուծումներ:

«Լուծումները կարող են լինել հետեւյալ թեմաներով. Ինչպե՞ս է հնարավոր առողջապահական ծառայությունները դարձնել մարդակենտրոն, ինչպե՞ս է կարելի հիվանդների ու բժիշկների միջև անխափան կապ ապահովել և բավարարել ոլորտում գոյություն ունեցող/առկա կարիքներն առաջարկվող ծառայություններով: Արդյո՞ք հնարավոր է տեխնոլոգիական լուծում մշակել, օգտագործելով տվյալների մեծ բազաների (Big Data) կամ Իրերի ներցանցի (Internet of Things) գաղափարների կողմից առաջարկվող հնարավորությունները: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, եթե սոց. ցանցերը ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծումների մշակմանը, գիտելիքների փոխանակման ու հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը»,- նշել են Կոլբա Լաբ-ում:

Մանրամասները հասանելի են այստեղ: