11:39 | 03.06.16 | Նորություններ | 2062

Հունիսի 4-ին «Ոզնի 2016» մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն

Հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ին, Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցույթին մասնակցել է շուրջ 200 դպրոցի 6-10-րդ դասարանների 400 աշակերտ:

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել իրենց ստեղծագործական մտքերը, ստուգել սեփական կարողությունները, ինչպես նաեւ ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

«Ոզնի»-ի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը եւ Մարիաննա Թովմասյանը:

Մրցույթի գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ իր ստեղծած Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: