10:26 | 20.05.16 | Նորություններ | 4469

Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր»-ին

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 21-ին՝ Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ ժամը 17։00-ից մինչեւ 22։00-ը:

«Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում ունի զարգացման հետաքրքիր եւ հարուստ պատմություն: Beeline-ն, ի սկզբանե, կանգնած է եղել այդ պատմության կերտման ակունքներում, որի մի մասն այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի եւս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը  եւ հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան եւ ծանոթանալ հայ կապավորների եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։