07:30 | 20.05.16 | Նորություններ | 3224

Water Ideathon գաղափարների մրցույթն ընդունում է հայտեր

Հունիսի 11-12-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Water Ideathon-ը՝ ջրային սեկտորի հայաստանյան մարտահրավերների լուծման գաղափարների մրցույթ:

Water Ideathon-ը հայ եւ ամերիկացի գործընկերների նախաձեռնությունն է: Կազմակերպիչը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է (USAID):

Մրցույթը կանցկացվի հաքաթոնի ոճով. թիմերին կտրվի 24 ժամ՝ զարգացնելու իրենց գաղափարները, որից հետո նրանք կներկայացնեն իրենց մշակած լուծումները:

Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ 2-ից 4 անդամ:

Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ մայիսի 30-ը: Հայտը հասանելի է այստեղ:

Մրցանակներ կտրվեն հետեւյալ անվանակարգերում՝

-    Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

-    Քաղաքականության մշակում, հանրային իրազեկում, սոցիալական ձեռներեցություն

-    Ինժեներություն

-    Երիտասարդություն (14-19 տ. մասնակիցներ)

Մանրամասները հասանելի են այստեղ: