Beeline-ը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում ռոումինգում գտնվող բաժանորդների համար գործում են ռոումինգի միասնական սակագներ:
Անկախ այն բանից, թե Beeline բաժանորդը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղզստանի որ օպերատորի ցանցին է միացել, բոլոր մուտքային, ելքային եւ տեղական զանգերի արժեքը 250 դրամ է` խոսակցության առաջին 5 րոպեների համար: Խոսակցության 6-րդ րոպեից սկսած սակագինը կազմում է 50 դրամ/րոպե: Ինտերնետի 1 Մբ-ի համար եւս գործում է 250 դրամ սակագին: Մեկ SMS-հաղորդագրության արժեքը 50 դրամ է:
Beeline ռոումինգի նոր սակագները ԵՏՄ երկրներում գործում են 2016թ. փետրվարից:
Beeline-ը հիշեցնում է, որ բաժանորդների համար նաեւ գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում Beeline, Kyivstar եւ Wind ցանցերին միանալիս բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգում ստանալ զանգեր եւ կատարել զանգեր դեպի Հայաստանի Beeline բջջային ցանց 24,99 դրամ/րոպե սակագնով: Ինտերնետի սակագինը եւս կազմում է 24,99 դրամ 1 Մբ-ի համար: