Մայիսի 20-ին` ժամը 18:30-ից 21:30-ը, տեղի կունենա «Թումո»-ի Պորտֆոլիո ցուցադրությունը:
Պորտֆոլիոն կես տարին մեկ անցկացվող մեծ ցուցադրություն է, որի շուրջ հավաքվում են ուսանողների ընկերները, ծնողներն ու բոլոր հետաքրքրված մարդիկ՝ ուսումնասիրելու վերջին վեց ամիսների ընթացքում ուսանողների կատարած աշխատանքը:
«Թումո»-ում նշել են, որ այս տարի Պորտֆոլիոն առաջին անգամ կանցկացվի բոլոր չորս կենտրոններում՝ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում: Քաղաքներից յուրաքանչյուրում կցուցադրվեն ընտրված դասընթացների արդյունքներ:
Կներկայացվեն բազմաբնույթ աշխատանքներ՝ գրաֆիկական դիզայնից ու երաժշտությունից մինչեւ ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում ու կայքերի մշակում:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը