Շանթ Օկնայանը
14:12 | 16.05.16 | Նորություններ | 6515
Շանթ Օկնայանը նշանակվել է Մերձավոր Արեւելքում, Հյուսիային Աֆրիկայում (MENA) եւ Պակիստանում Facebook-ի էլեկտրոնային առեւտրի, մանրածախ վաճառքի եւ օնլայն ծառայությունների ղեկավար:
Ինչպես Itel.am-ին հաղորդել են Facebook MENA-ի գրասենյակից, Շանթ Օկնայանը նոր պաշտոնում կփորձի տարածաշրջանում զարգացնել օնլայն, էլեկտրոնային առեւտրի եւ մանրածախ վաճառքի ծառայությունները:
Շանթ Օկնայանն ունի ավելի քան 15 տարվա փորձ առաջատար բիզնեսի զարգացման ոլորտում: Նախկինում նա ղեկավարել է Google-ի ՓՄՁ-ների համար շուկայի զարգացման թիմը՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Շանթ Օկնայանը նաեւ հիմնադրել է GlamBox ստարտափը:
«Սա Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում օնլայն ոլորտում ներկայություն ունենալու համար հիանալի ժամանակ է: Այդ տարածաշրջանի 120 մլն օգտատերերը ոչ միայն ակտիվ են մոբայլով, այլեւ որոնում են նորանոր պրոդուկտներ, գնահատում են ծառայությունները եւ օնլայն գործարքներ իրականացնում: Սա ստեղծում է հնարավորություներ գործող բիզնեսների, հատկապես էլեկտրոնային առեւտրի եւ մանրածախ վաճառքի ոլորտներում, ինչպես նաեւ այստեղ գործող ստարտափ համայնքի համար: Facebook-ում մենք ցանկանում ենք աջակցել ստարտափների աճին՝ օգտագործելով տեխնոլոգիաների ներուժը, եւ զարգացնել տնտեսությունը տարածաշրջանում»,- նշել է Շանթ Օկնայանը: