12:24 | 11.05.16 | Նորություններ | 3556

Ամփոփվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի մրցաշարը

Ավարտվել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ անցկացվող մինի-ֆուտբոլի 7-րդ մրցաշարը, որն անցնում էր «Դինամո» մարզահամալիրում:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել News.am կայքի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են «Ավետիս» հեռուստաընկերության եւ «Չորրորդ իշխանություն» թերթի թիմերը:

Հաղթող թիմը պարգեւատրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ-2016» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս ստացել են գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ:

Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավանդաբար մրցաշարի գլխավոր գործընկերն է::