10:46 | 11.05.16 | Նորություններ | 4131

Գյումրիի ՏՏ համայնքը մասնակցում է ֆուտբոլային մրցաշարի

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները մասնակցում են ֆուտբոլային մրցաշարի:

Ինչպես հայտնել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ), «ԳՏԿ ֆուտբոլի առաջնությունը» կազմակերպվել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ եւ ընթանում է արդեն շուրջ մեկ ամիս:

Առաջնության նպատակն է ապահովել ոլորտի ներկայացուցիչների շփումը ոչ ֆորմալ միջավայրում, ստեղծել անմիջական մթնոլորտ:

Մրցաշարին մասնակցում է ինչպես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, այնպես էլ Գյումրիի ՏՏ համայնքից 8 թիմ՝ Ռեսալ Սոֆտ, Աննանիկս, ԳՏԿ, Թայմ Փրոդաքշըն, Դ-Լինկ, Բրեին Ֆորս, ԳՏԿ ուսանողներ Java, ԳՏԿ ուսանողներ node.js: Կիսաեզրափակիչ անցնող թիմերի անունները պարզ կդառնան շուտով:

«Մենք ողջունում ենք նման միջոցառումների անցկացումը, այն լավ առիթ է Գյումրիում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ շփում ապահովելու համար»,- ասել է Ռեսալ Սոֆտ ընկերության տնօրեն Արտակ Գեւորգյանը:

Նրա խոսքով` թիմը մեծ հաճույքով համաձայնել եւ մեծ ոգեւորությամբ մասնակցում է առաջնությանը` կողմ լինելով առողջ ապրելակերպին:

«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կարեւորվում է բազմաբնույթ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ սպորտային միջոցառումները՝ խթանելով նաեւ առողջ ապրելակերպը»,- նշել են ՁԻՀ-ում: