14:09 | 13.04.16 | Նորություններ | 3864
Այսուհետ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որեւէ մեկին առնվազն 12 ամսով՝ տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար:
Այս սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ եւ ունի ինտերնետին եւ Wi-Fi ցանցին մինչեւ 32 սարքի միացման հնարավորություն, ինչպես նաեւ՝ պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ:
«Մեր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է այն ծառայությունների ցանկը, որոնք թույլ են տալիս հարմար պայմաններով օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցից: Այս առաջարկը օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քանակի սարքեր ինտերնետին միացնելու եւ ներքին ցանց ստեղծելու կարիք ունեն, իսկ երթուղիչի շարժական լինելը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում օգտագործողի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «Huawei B310s-22» LTE շարժական Wi-Fi երթուղիչի գինը 45 900 դրամ է: