10:15 | 13.04.16 | Նորություններ | 4128

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Լիցք+» ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու նոր՝ «Լիցք+» ծառայությունից, որը թույլ է տալիս հաշվեկշռին 100 դրամ կամ պակաս գումար ունենալու դեպքում շարունակել օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից՝ մինչեւ 200 դրամի չափով:

Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է:

Սպառած ծառայությունների դիմաց գումարը, ինչպես նաեւ ծառայության ակտիվացման գինը գանձվում են ծառայության գործողության ժամկետի լրանալուց հետո՝ առաջին լիցքավորման ժամանակ՝ հիմնական հաշվեկշիռը վերալիցքավորելուց հետո:

«Զրոյական հաշվեկշիռն այլեւս խոչընդոտ չէ կապի մեջ մնալու եւ ծառայություններից օգտվել շարունակելու համար: Երկար սպասված ծառայություններից մեկը՝ «Լիցք+»-ը, արդեն հասանելի է եւ խոստանում է դառնալ ամենապահանջվածներից մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առանցքային է բաժանորդների գոհունակությունը. բջջային կապի բաժանորդներին ամեն օր առաջարկում ենք ավելի ու ավելի գրավիչ ծառայություններ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: