06:50 | 04.04.16 | Նորություններ | 3908

«Յուքոմ»-ը նվազեցրել է ռոումինգի սակագինն Արցախում

Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար Արցախ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի սակագինն իջեցվել է:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1 րոպեի եւ SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: