11:46 | 24.03.16 | Նորություններ | 3928

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններն Ավագ ուրբաթ օրը կաշխատեն

Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է մարտի 25-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային է՝ հաշվի առնելով օրվա կարեւորությունը քրիստոնյա աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր:

Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների, բայց ոչ գլխամասային գրասենյակի համար:

Սպասարկման կենտրոններն ըստ իրենց սովորական ժամանակացույցի կաշխատեն նաեւ մարտի 28-ին՝ Մեռելոց հիշատակի օրը, իսկ ընկերության զանգերի կենտրոնը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: