14:08 | 18.03.16 | Նորություններ | 5892

«Յուքոմ»-«Օրանժ» միավորման մանրամասները կներկայացվեն մարտի 21-ին

«Յուքոմ» եւ «Օրանժ» ընկերությունների միավորման եւ բրենդի փոփոխության վերաբերյալ մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին:

Ինչպես հաղորդում են «Յուքոմ»-ի մամուլի ծառայությունից, լրագրողների հետ հանդիպումը կկայանա «Յուքոմ»-ի Ամիրյան մասնաճյուղում:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 3-ին տեղի էր ունեցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրոջ փոփոխություն, որի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն օտարվել էին «Յուքոմ» ՍՊԸ-ին: