10:09 | 17.03.16 | Նորություններ | 1104

Գյումրիի եւ Վանաձորի տեխնոպարկերին 69 մլն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին մինչեւ հունիսի 1-ը ներկայացնել առաջարկություն` Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության 2016թ. ծրագրի իրականացման համար շուրջ 69 մլն դրամ (մոտ $142 հազ.) պետական բյուջեից ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Ծրագիրն ուղղված է Շիրակի եւ Լոռու մարզերում ՏՏ եւ ԲՏ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքների, նպաստավոր պայմանների եւ բարենպաստ միջավայրի ձեւավորմանն ու զարգացմանը: Այն իրականացվում է պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով` որպես պետական աջակցություն:

Հայաստանում գործող տեխնոլոգիական կենտրոնների մասին Itel.am-ի անդրադարձը՝ այստեղ: