16:47 | 26.02.16 | Նորություններ | 5172

«Յուքոմ»-ը ներկայացրել է հայկական արտադրության նոր կատակերգություն

«Յուքոմ» ընկերությունը, «Persona Grata Group»-ը եւ Մկրտիչ Արզումանյանը ներկայացրել են հայկական արտադրության ընտանեկան կատակերգություն՝ «Փախիր կամ ամուսնացիր»:

Մարտի 3-ից կատակերգությունը կցուցադրվի Երեւանի բոլոր կինոթատրոններում:

Գլխավոր դերերում Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանն են: Ֆիլմի պրոդյուսերը Տիգրան Համբարձումյանն է: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: