14:39 | 26.02.16 | Նորություններ | 5974

Beeline-ը գործարկել է «Neo» եւ «Neo+» ծառայությունների փաթեթները

Beeline-ը հայտարարում է ՀՀ հեռահաղորդակցության շուկայում առաջինը հանդիսացող «Neo» եւ «Neo+» ծառայությունների փաթեթների գործարկման մասին:

Ծառայությունների փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 անվճար SMS-հաղորդագություն դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsApp, ОК եւ VK հարթակներում, ինչպես նաեւ անսահամանափակ ինտերնետ տանը՝ մինչեւ 30 մբ/վրկ արագությամբ:

«Neo» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը 4990 դրամ է: «Neo+» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը 5990 դրամ է: Դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը րոպեն 15,9 դրամ է:

«Neo սակագնային փաթեթները մշակելիս մենք մեր առջեւ դրել ենք շատ լուրջ նպատակ` առաջարկել բաժանորդին «ամեն ինչ եւ միանգամից», ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ մոտ դա ստացվեց: Մենք ստեղծել ենք հավանաբար ամենապարզ եւ հարմար առաջարկը, որին միանալով` մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը եւ բջջային հեռախոսով, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsAPP, Оdnoklassniki եւ Vkontakte հարթակներում, ինպես նաեւ շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու  համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդին հնարավորություն է տալիս վճարել ծառայությունների փաթեթի համար` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը` առավելագույնս պարզեցնելով վճարումը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: