Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթեւ Այրումյանը
17:27 | 22.02.16 | Նորություններ | 4203
Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթեւ Այրումյանը հանդես է եկել «Նորարարական մոտեցումները եւ գործիքները PR-ում» դասախոսությամբ «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան» մասնագիտական հանդիպման շրջանակում։
Հանդիպումը կազմակերպվել էր Global Media Lab ընկերության կողմից Հայաստանում իր գործունեության բնույթով առաջինը հանդիսացող «Marketers Community» նախագծի շրջանակում:
Տաթեւ Այրումյանը վարպետության դասի մասնակիցներին ներկայացրել է PR-ի ժամանակակից մոտեցումներն ու մեխանիզմները, ոլորտում կիրառվող նորարական մեթոդները եւ հիմնական գործիքների կիրառումը Beeline-ի օրինակով, կիսվել է հաջողության հասնելու եւ նպատակներն իրականացնելու անձնական փորձով։
«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման կազմակերպիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Անչափ ուրախ եմ, որ հասարակայնության հետ կապեր հաստատելու եւ իմիջի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները համարվում են հաջողության օրինակ, եւ կարեւորվում է մեր ընկերության փորձի ներկայացումը մարքեթինգի եւ PR-ի մասնագետներին: Երկու` միմյանց հետ փոխկապված ոլորտների ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ մասնագետների հետ այսօրվա հանդիպումն ինձ համար հետաքրքիր եւ արժեքավոր փորձ էր` ձեռքբերումները եւս մեկ անգամ ամփոփելու եւ զարգացման հետագա ուղիներն ուրվագծելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթեւ Այրումյանը:
Հանդիպումն ավարտվել է հատուկ դասախոսությամբ, որի ընթացքում, Հայաստանում գործող ընկերության օրինակով, ներկայացվել է հաջողված բիզնես սկսելու համար անվճար մարքեթինգային գործիքների կիրառումը: