17:27 | 19.02.16 | Նորություններ | 4767

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստագրեր է հանձնել Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման դպրոցի շրջանավարտներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման դպրոցն իր դռները բացել է 2015թ. դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ուսանողների մոտ զարգացնելու  անհրաժեշտ կոնկրետ հմտությունները եւ աշխատելու հնարավորություն տալով ընկերության սպասարկման կենտրոնում՝ որպես գործակալի օգնական:

Ծրագրի առաջին փուլը երեք բուհի՝ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների հավաքագրումն էր:

 Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ ուսանողներից ընտրվել են քսաներեքը:

Նախքան սպասարկման կենտրոններում պրակտիկան սկսելը, ուսանողներն անցել են հատուկ նախապատրաստական դասընթաց:

Ուսանողների փայլուն կատարողականի ցուցանիշներից է նրանց կողմից իրականացված՝ շուրջ 350 հեռախոսի վաճառքը:

«Ներուժի բացահայտման համար հարկավոր են իրական մարտահրավերներ: Աշխատել՝ նշանակում է ստեղծել արժեքներ, ինչին հնարավոր է հասնել միայն երբ տեսական գիտելիքները կիրառություն են գտնում գործնականում: Պետք է նշել, որ ստեղծագործ միջավայրն ուսանողին հնարավորություն է տալիս առավելագույնս դրսեւորելու իրեն՝ անկախ ակադեմիական առաջադիմությունից: Հատկապես կարեւոր է, որ ուսանողներից ոմանք, ովքեր ապագայում հավանաբար կընդգրկվեն բուհերի դասախոսական կազմում, գործնական գիտելիքներ ունենալով հաճախորդների կարիքների եւ հոգեբանության վերաբերյալ, կկարողանան ուսումնական ծրագրերն առավել համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: