18:02 | 18.02.16 | Նորություններ | 3691

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի ինտերնետի ծավալը մեծացվել է

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի ծավալն ավելացել է եւ կազմում է ամսական 2000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն:

    «Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կենսական է դառնում ինտերնետի անհրաժեշտությունը մեր առօրյայում: Ինտերնետի օգտագործման ծավալներն օրըստորե ավելանում են: Ընդառաջելով սպառողների պահանջներին՝ այժմ «Հատուկ» սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրվի նախորդից չորս անգամ ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    «Հատուկ» սակագնային պլանին մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը բաժանորդագրվելու դեպքում ամսավճարը կազմում է 2500 դրամ:

    Ֆիքսված ամսավճարի դիմաց այս սակագնային պլանի բաժանորդները նաեւ ստանում են ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: