Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը
17:18 | 18.02.16 | Նորություններ | exclusive 7633
Հայկական Shadowmatic խաղն այսօր Ամստերդամում կայացած Indie Prize Awards-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Best Game Art անվանակարգում:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:
Նա նշել է, որ Shadowmatic-ը ներկայացված է եղել միանգամից մի քանի անվանակարգում:
Indie Prize Awards-ում, որը կազմակերպվել է Casual Connect-ի կողմից, ներկայացվել են Indie ժանրի խաղեր (independent video game – վիդեոխաղեր` մշակված անհատի կամ ոչ մեծ թիմի կողմից, առանց վիդեոխաղի հրատարակչի ֆինանսական աջակցության) ամբողջ աշխարհից:
Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
2015թ. հունիսին Shadowmatic-ն արժանացել էր Apple Design Awards մրցանակին: