12:20 | 15.02.16 | Նորություններ | exclusive 3013

Dictoro սպորտային հարթակը համալրվել է նոր գործառույթներով

Հայկական Dictoro սպորտային հարթակը, որտեղ կարելի է կանխատեսել ֆուտբոլի եվրոպական առաջնությունների հանդիպումների հաշիվները եւ վիրտուալ հաղթել, համալրվել է նոր գործառույթներով:

Itel.am-ին հարթակի հիմնադիր Հայկ Արամյանը տեղեկացրել է, որ Dictoro-ում այսուհետ հնարավոր է խաղադրույք կատարել ցանկացած հանդիպման վրա՝ համակարգում վաստակած միավորներով:

«Մինչ այժմ օգտատերերը միավոր էին վաստակում միայն հաշիվների կանխատեսման միջոցով: Այժմ նրանք կարող են ավելի արագ միավորներ ավելացնել՝ խաղադրույք կատարելու միջոցով: Սակայն, իհարկե, այստեղ արդեն ռիսկ է առկա, քանի որ սխալ խաղադրույք կատարելու դեպքում նրանք կկորցնեն այդ միավորները»,- նշել է Հայկ Արամյանը:

Նրա խոսքով՝ նոր գործառույթը ունի երկու հիմնական նպատակ:

«Նախ, մարդիկ կարողանան իրենց ուժերը մեզ մոտ փորձել` կանխատեսումներ անելով միավորներ վաստակել, ապա դժվարությամբ վաստակած այդ միավորներով կկարողանան խաղադրույք կատարել: Հասկանալով, որ հաջողակ են խաղադրույքներ կատարելու հարցում, կարող են իրենց ուժերը փորձել ռեալ տոտալիզատորներում՝ արդեն իրական գումարով»,- պարզաբանել է Հայկ Արամյանը: 



Հայկ Արամյանը նաեւ տեղեկացրել է, որ Dictoro-ում ավելացվել է «Տեսանյութեր» բաժինը, որտեղ այցելուները կարող են գտնել եվրոպական գրեթե բոլոր հետաքրքիր հանդիպումների կրճատ ամփոփումը:

Նարինե Դանեղյան