16:37 | 12.02.16 | Նորություններ | 4093

Beeline-ը կհովանավորի Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Երեւանում եւ ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ 

Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 16:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք փառատոնի իրականացման գործընթացին եւ վստահ եմ, որ դա օգնում է ներկայացնել Բրիտանական կինոարվեստի լավագույն ֆիլմերը հայ հանդիսատեսին։ Որպես կանոն, փառատոնը մեծ համբավ է վայելում երիտասարդների շրջանում, իսկ որակյալ ֆիլմերը ոգեշնչում են երիտասարդ սերնդին հասնելու նորանոր բարձունքների ի շահ հասարակության եւ երկրի։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրության ցանկում այս տարի ընդգրկվել են նոր մարզեր եւ այդ մարզերի երիտասարդներին էլ կարող են բացահայտել իրենց համար լավագույնները, իսկ մենք էլ մեր հերթին կփորձենք դարձնել նրանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում եւ մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ 

Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ 

Այս տարի փառատոնի հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, որը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  կներկայացնի «The Cube» ֆիլմ-ներկայացումը: