16:36 | 09.02.16 | Նորություններ | 3428

Beeline-ի աջակցությամբ իրականացվել է «Տատիկից զինվորին» ծրագիրը

Beeline-ը՝ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ, ամփոփում է «Տատիկից զինվորին» ծրագիրը:

«Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր սնունդով եւ հագուստով ապահովել սահմանային որեւէ զորամասի զինծառայողներին։

Նախաձեռնությանը միացել էին նաեւ Beeline-ի կողմից հովանավորվող «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի մասնակիցները, ինչպես նաեւ Երեւանում բնակվող քաղաքացիներ եւ մի շարք կազմակերպություններ։

«Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին: «Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին եւ զինծառայողներին, եւ մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: