15:31 | 08.02.16 | Նորություններ | 5159
«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկել է սեփական պաշտոնական կայքից առցանց վճարումների իրականացման ծրագիրը:
Ընկերությունում նշել են, որ այս հնարավորությունն առավել արդիական է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են բացակայում երկրից, իսկ հարազատներն օգտվում են «Ռոստելեկոմ»-ի գերարագ ինտերնետի, հեռուստատեսության եւ հեռախոսակապի ծառայություններից։
Առցանց վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի «Վճարում» բաժնի «Առցանց վճարումներ» ենթաբաժինը եւ հետեւելով հաջորդական քայլերին՝ կատարել փոխանցում։
««Ռոստելեկոմը» շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը եւ բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որեւէ միջնորդավճար չի գանձում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում՝ TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)»,- ասված է հաղորդագրությունում։