17:36 | 05.02.16 | Նորություններ | 3769

Ընդլայնվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» պլանի ընձեռած հնարավորությունները

Մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Անձնական» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է:

Մեծացել է նաեւ այս սակագնային պլանով նախատեսված՝ դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:

«Հաշվի առնելով մեր բաժանորդների՝ ձայնային ծառայություններից եւ ինտերնետից օգտվելու աճող պահանջարկը, մենք ընդլայնել ենք «Անձնական» սակագնային պլանի ընձեռած հնարավորությունները»,- մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաեւ ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: