12:52 | 25.01.16 | Նորություններ | 3455
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ. ավարտվել է կիսակառույց 21 տան շինարարություն, եւս 19-ը վերանորոգվել է, որից 10-ը՝ Արագածոտնի մարզում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք: Ծրագրի շրջանակում Գեւորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը:
«Այն արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք իրականացրած ծրագրերի շրջանակներում, մեզ համար պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են: Եթե աջակցություն ստացած եւ խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը եւ լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարեւոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: