11:17 | 24.12.15 | Նորություններ | 4548
Դեկտեմբերի 22-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Տավուշի մարզի Բերդավան գյուղում իրականացվող նախագծի արդյունքները: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգը համալրվել է արեւային ջրատաքացուցիչներով:
«Արեւային էներգիայի օգտագործումն այնքան առավելություններ ունի, որ ուղղակի խելամիտ չի լինի չօգտվել անսպառ եւ մաքուր այդ աղբյուրից: Մանկապարտեզում արեւային տաքացուցիչի տեղադրումը ոչ միայն կնպաստի հոսանքի ծախսերի կրճատմանը, այլ նաեւ ուսուցողական նշանակություն կունենա. երեխաները փոքր տարիքից կհասկանան, որ պետք է պատասխանատու եւ գիտակից վերաբերմունք ունենալ բնության հանդեպ, առաջացած խնդիրների լուծման համար օպտիմալ տարբերակներ փնտրել, իմանալ առավել առաջադեմ եւ նորարար տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համակարգի գործարկումը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը եւ կապահովի տաք ջրամատակարարում ամբողջ տարվա ընթացքում: