14:30 | 23.12.15 | Նորություններ | 3820

Beeline-ը խաղարկել է 3 ուղեգիր դեպի ԱՄԷ եւ 50 պլանշետ

Beeline-ն անցակցրել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ 3 ուղեգրի եւ 50 պլանշետների խաղարկություն:

Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել է շուրջ 5000 բաժանորդ:

«Մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներով մենք խաղարկությունն անցկացնում ենք մինչեւ Նոր Տարին, որպեսզի շահողների համար այս հրաշալի տոնը դառնա էլ ավելի հաճելի եւ ուրախ: Beeline բրենդային հեռախոսների նախատոնական վաճառքը մեր հաճախորդների համար հիանալի հնարավորություն դարձավ ամանորյա նվեր մատուցելու իրենց, իրենց հարազատներին ու ընկերներին եւ մասնակցելու Beeline-ի կողմից ամանորյա նվերների խաղարկությանը: Այսօր մենք իմացանք հաղթողների անունները, սակայն նվերների երջանիկ տերերին դեռեւս սպասում է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: