10:34 | 23.12.15 | Նորություններ | 4876
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում հերթական նախագիծն է ամփոփվել Տավուշի մարզում:
Սահմանամերձ Ջուջեւան համայնքի վարչական շենքը, որը ներառում է գյուղապետարանը, մանկապարտեզը եւ համայնքի բուժկետը, ապահովվել է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգով:
«Արեւային էներգիայի հիման վրա գործող ջեռուցման ու տաք ջրի համակարգերի ներդրումը սահմանամերձ գյուղերում կարեւոր է ոչ միայն արդյունավետության ու բյուջետային միջոցների խնայողության առումով: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը նաեւ նպատակ ունի նվազեցնելու վառելափայտի օգտագործումն ու ծառահատումները: Յուրաքանչյուր այսպիսի նախագիծ բնապահպանական յուրօրինակ քարոզարշավ է, որը բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, իրազեկում է, թե ինչու եւ ինչպես կարելի է հոգ տանել բնության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսերը: